Վարչապետը սեփական խմբակցության՝ «Իմ քայլի» նկատմամբ վստահություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի կարծիքով՝  «Իմ քայլը» խմբակցությունում հասկանում են՝ եթե  ԱԺ-ում վարչապետի այլ թեկնածու առաջադրվի, ապա կարող է ընտրվել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանությունը, ի դեմս վարչապետ Փաշինյանի, չի վստահում սեփական խմբակցությանը՝ «Իմ քայլին»:

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ իշխանությունը խորհրդարանը ցրելու այլ մեխանիզմներ է փնտրում՝ նշեց. «Դրանք, երևի Վահագն Հովակիմյանի լաբորատորիայում են ստեղծվում, այնտեղ են որոշել Սահմանադրության մեջ նման միջամտություն անել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ