Մեր համոզումներում որևէ փոփոխություն չկա. Վեհափառը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Հայկական բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին Գարեգին Բ-ն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Վեհափառը զրուցել է լրագրողների հետ:

Հարցին՝ շարունակո՞ւմ եք պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գարեգին Բ-ն պատասխանել է, որ չէր ցանկանա այս նվիրական օրը այդ հարցին անդրադառնալ, բայց քանի որ հարցը հնչել է, նա պատասխանել է, որ իրենց համոզումներում, դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա:

Հարցին՝ այդ դիրքորոշմամբ արդյոեք եկեղեցին պառակտող քաղաքականություն չի վարո՞ւմ, կաթողիկոսը պատասխանել է. «Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահով, և եթե դիրքորոշումը համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես եկեղեցու կողմնակցություն այս կամ այն քաղաքական կուսակցությանը: Եկեղեցին վերքաղաքական կառույց է»,-ասել է կաթողիկոսը:

Հարցին՝ հայտարարությունից հետո ի՞նչ հետևություն է արել Գարեգին Բ-ն, երբ կոչից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս չեկան փողոց և չպահանջեցին վարչապետի հրաժարականը, կաթողիկոսը պատասխանել է. «Մենք որևէ կերպով հորդոր ու կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց ու համապատասխան գործողություններ իրականացնի: Մենք հորդոր ենք ուղղել ՀՀ վարչապետին: Մեր հիմնավորումներն առկա են մեր խոսքի տեքստում»:

Հարցին՝ ինչո՞ւ են վերջին շրջանում վարչապետն ու կաթողիկոսն առանձին-առանձին ներկայանում այսպիսի միջոցառումներին, ի պատասխան՝ Գարեգին Բ-ն նախ հարցրել է՝ այսօր եղե՞լ է նա, ապա արձագանքել. «Մենք տեղեկացված չենք եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց կարծում եմ՝ ներկա կացության մեջ այս տարբերակը պատճաշ մոտեցում է»:

--00—ԼՄ