Ծնկեցինք, բայց չընկանք, որպեսզի վաղն ավելի ուժեղ կանգնենք․ Թորոսյանի ուղերձ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 28,  24News  

թորոսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը շնորհավորել է Հայոց բանակի ստեղծման 29-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Հայկական զինված ուժերի հարգելի զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, սպաներ, գեներալներ, կամավորներ,

Նախորդ տարին առավել քան ծանր էր մեր երկրի և հատկապես զինված ուժերի համար։ Դա տարի էր, որ փորձարկեց մեր բոլորի և հատկապես ձեր՝ մեր հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու կամքը։ Փորձությունից այդ մենք դուրս եկանք ծանր վիրավորված, բայց միևնույն ժամանակ ուժեղանալու հաստատակամությամբ, որպեսզի հայ ժողովուրդը ապրի հարատև։ Շնորհիվ ձեր բոլորի անձնազոհության մենք մնացինք կանգուն։ Ծնկեցինք, բայց չընկանք, որպեսզի վաղն ավելի ուժեղ կանգնենք։

Մենք բոլորս պարտավոր ենք վառ պահել հայ ժողովրդի ապրելու իրավունքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակը՝ ամրացնելով և շենացնելով մեր երկիրը, որպեսզի այլևս երբեք չանցնենք նման փորձությունների միջով։

Վստահ եմ, որ ձեր կամքն անկոտրում է, մարտական ոգին՝ բարձր։

Շնորհավորում եմ բոլորիդ Հայոց բանակի օրվա առթիվ։

Փա՜ռք հերոսներին»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի ուղերձում:

 --00—ՄՀ