Երևանի Արարատը ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

սպորտ

«Արարատը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մրցաշրջանի վերսկսմանը Երևանի «Արարատը» կպատրաստվի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում:

«Արարատը» ԱՄԷ կմեկնի հունվարի 29-ին և կվերադառնա Երևան փետրվարի 12-ին: Հավաքի այլ մանրասների մասին տեղեկություն կտրամադրվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ «Արարատի» առաջին պաշտոնական հանդիպումը 2021 թվականին նախատեսված է փետրվարի 21-ին, «Ուրարտուի» դեմ:

--0--ԿԿ