Արցախում վերջին 1 օրում ականազերծվել է 36 հա տարածք և 3 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նկար

Սակրավորները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Վերջին 1 օրում ականազերծվել է 36 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 747․3 հա տարածք, 233․8 կմ ճանապարհ, 27 սոցիալական նշանակության օբյեկտ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 23854 պայթուցիկ օբյեկտ։

--00—ԼՄ