Մենք պետք է արժանի լինենք մեր հերոսների հիշատակին. Շիրակի մարզպետ

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

Շիրակ

Հունվարի 28-ին` բանակի օրը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայ զինվորի կատարածն անգնահատելի է.

«Մենք պետք է արժանի լինենք մեր հերոսների հիշատակին։ Նրանք նվիրեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի, հանուն մեր սերունդների ապագայի, իսկ մենք ապրելով պետք է հզորացնեք ու զարգացնենք մեր երկիրը»։

--00--ԱԹ