Հայրենիքը վտանգված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

1.jpg

«Թավշյա, սիրո ու համերաշխության» քողի տակ իրականացվում են մեր երկիր սողոսկած ազգակործան գաղափարներ, որոնք մարմնավորվել են «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-զանգվածի և նրա հավելված, ասմունքի ինքնագործ խմբակ հիշեցնող, խորհրդարանական «իմ քայլը» ֆրակցիայի ամբարտավան անդամների «հոգևոր» և «մտավոր» աշխարհում, որոնց ղեկավարում է անհավասարակշիռ մի անձ՝ Նիկոլ Փաշինյանը: Սորոսը և մեր երկրում նրա ազգակործան գաղափարակիրները փորձել են մեր հայրենիքը դարձնել մի բուծարան, որտեղ բուծել են աննշան և նշանավոր ապազգային, հայրենյաց սրբությունները ոչնչացնող, բարոյական ավանդույթները քայքայող երկոտանիներ: Նրանք փորձել են մեր իրականությունը դարձնել ,և դա նրանց մասամբ հաջողվել է, ազգադավ պնակալեզների, լիբերալիզմի ու տոլերանտության թակարդն ընկած ամորալիստների աճեցման պլանտացիա: Հայրենի հողը վաճառած, ազգին դավաճանած, ազգային արժանապատվությունը ոտնահարած, մեր փառապանծ զինվոր-երիտասարդությանը միտումնավոր զոհաբերած այս կլիկը իր ֆյուրերի՝ պաթոլոգիկ ստախոս Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռացվի իշխանությունից և դատի տրվի:

Փաշինյանի հայհոյանքի սեմանտիկան ՝ փողոցային շայկայի գլավարի բառապաշարով, նորմատիվային խոսքի կուլտուրայի բացարձակ անտեսմամբ, իր հիստերիկ ելույթներում հնչեցրած մտքերը, հատկապես այդ մտքերի ուղղվածությունը, կատարած գործողությունների բովանդակությունը, այդ բոլորի կատարման ժամանակացույցը, ցույց են տալիս ամբողջ կատարված ոճրագործության նախօրոք պլանավորված լինելը: Ոչնչացման ենթակա բնագավառների ընդգրկման ծավալով, ազգակործան նպատակների իրագործման իմաստով, գործողությունների ինտենսիվությամբ,սա, իր նմանը չունեցող եղեռնագործություն է, ցեղասպանություն: Փաշինյանը գերազանցեց պատմական, գրական, քաղաքական հայտնի բոլոր չարագործներին:

Վերջին երկուհազարամյա պատմության ընթացքում մեր ժողովուրդն երբեք այսպիսի ծանրագույն հարված չի կրել: Մեծագույն վնաս է հասցվել հայ ազգի գենին:

Այս վճռական օրերին մենք կանգնած ենք մի կողմից՝ այս հայրենադավների մնալու, մեր ազգային բարոյական արժեհամակարգը վերջնականապես քայքայելու և, մյուս կողմից՝ մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու, սրբազան ավանդույթների կենսունակությունը պահպանելու, մեր մանուկներին ու պատանիներին բարոյական բարձր արժեքներով դաստիարակելու, մեր սուրբ եկեղեցին պահպանելու կարևորագույն ընտրության առաջ: Ուստի ազգին նվիրված յուրաքանչյուր անհատ պետք է մարտնչի երկիրը ուզուրպացրած այս «քաղաքացիական պառակտիչ» և նրա կույրաղիք «ֆալշ քայլի»-ի, նրանց սատարող՝ հոգով ու մտքով կույր մարդկանց դեմ:

Մշտապես խաբված և երբեք չխրատված հարգարժան քաղաքացիներ,

Հայրենիքը, պետությունը փրկելու այսօր ծավալվող բոլոր գործողությունները հենված են «հասարակական Փրկության Սրբազան Օրենքի ու բոլոր հիմքերից ամենաանվիճելի հիմքի՝ Անհրաժեշտության վրա»:

Ոչ ոք ոչ մի վայրկյան չպետք է կասկածի այս նախաձեռնության հաջողության մեջ: Սա մեր աստեղային ժամն է: Երկրորդ աստեղային ժամ չի լինում: Երբ խարխլված են ազգի գոյության հիմքերը, երբ աղքատության մեջ խարխափող երկիրը իշխանությունները վերածել են օրինականացված կողոպուտի գործունեության սեփական դաշտ՝ եռապատկված աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, հարմարավետություն, իսկ գիտության, արվեստի, բժշկության, մանկավարժության, սպասարկման և մյուս ոլորտների, ի վերջո քաղաքային և գյուղական պարզ ընտանիքները հազիվհազ, մի կերպ ծայրը ծայրին հասցնելով պահպանում են իրենց գոյությունը և նրանցից շատերն էլ ապրում են 21-րդ դարում մարդկային արժանապատվությունը վիրավորող կացարանանման տեղերում, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Այդ պահը եկել է: Անտարբերությունն այս հայրենաքանդ խունտայի նկատմամբ դավաճանություն և ստորություն է:

Մաքրե՛նք մեր հայրենիքը, հայ ժողովրդի հոգևոր և մտավոր առողջությունը քայքայող սորոսական բացիլներից և նրանցից, ովքեր փորձում են պղծել մեր Սուրբ Եկեղեցին, կեղծել ազգ պահող մեր ոսկեգրիչ պատմությունն ու գրականությունը, մեր կրթական համակարգը: Մեզ պետք չէ աբսուրդի հասցված եվրոպական դեմոկրատիան, լիբերալիզմն ու տոլերանտությունը: Մենք չպետք է կուրորեն յուրացնենք մեզ պարտադրվող եվրոպական կյանքի խեղված բարքերը և ներկրենք մեզ մատուցվող եվրոպական կեցության «լավ չմարսված գաղափարներն ու ազատության չհասկացված փշրանքները»: Մեզ պետք չէ օրենք դարձրած ամենաթողությունը: Մեր ժողովրդի համար լավ է միայն այն, ինչը բխում է ի՛ր սեփական էությունից, սեփակա՛ն պահանջներից, բարոյականության սեփակա՛ն ըմբռնումից: Մեր խնդիրն է դառնալ տիտղոսային ազգ:

Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող զանգվածի մեջ է վտանգը: Այս դեպքում են ծնվում չարաշահումները, օրենքների համապատասխանեցումը կուսակցության շահերին: Սա իշխանության ուզուրպացիա է: Սիրամարգից ավելի փքված իմքայլական պատգամավորները դեռ դուրս չեն եկել «քաղաքական անչափահասության տարիքից, ուստի չեն կարող օգտվել դեռ չձևավորված սեփական խելքից և առաջնորդվում են օտարի ցուցումով»: Պիղծ ստերով, կեղծ դատողություններով, փուչ գաղափարները դրոշ դարձրած այս չարագործ մարդկանց արատավոր շրջանը պետք է վերացնել: Սա սգավոր մայրերի ու հայրերի, արցունքն աչքերին կարոտով լի քույրերի և եղբայրների, աչքը դռանը որբ մնացած երեխաների, անհայրենիք, անտուն մնացած ընտանիքների պահանջն է: Սա մեր զոհված զինվորների պահանջն է, որոնց հոգիները գնացին խառնվելու մեր Հայրենիքի համար զոհված նախնիների անվախճանելի հոգիներին: Սա բոլոր առողջ մտածող հայրենասեր մարդկանց պահանջն է:

Զավեն Վարդանյան

Արվեստի վաստակավոր գործիչ