5 գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրեբունիում․ 24News-ի կադրերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 28,  24News   

5 գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում։ 24News-ը կադրեր է հրապարակել օդանավակայանից։

Հիշեցնենք, որ 24News-ն ավելի վաղ հաղորդել էր՝ մեր տեղեկությունների համաձայն՝ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հինգ գերիներով ինքնաթիռ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ գերիները հիմնականում Շիրակի մարզից են։

Կառավարությունից հայտնել էին, որ Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։

  

--00—ՄՀ