Հարսնաքարում սպային սպանեցին` բանակը լռեց, բանակի դուխն էդ օրվանից ընկավ․ Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

Վերջին պատերազմի ամենաթեժ ժամանակ սկսեցին գեներալի, հերոսի կոչումներ տալ, ինչը զարմանալի էր․ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին պարգևատրեցին զինադադարից երկու տարի հետո։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Պարտված բանակից ո՞ւմ են հանել գործից, բացի հերոս ու գեներալ տալուց չտեսանք, որ մարդ դատվեր։ Այս հերոսացումները պետք է վերջանան, հիմա պետք է առաջին հերթին գնանք բանակաշինության և արմատական կառուցվածքային փոփոխությունների», -նշել է Մելքոնյանը:

«Սպաների դուխը պետք է բարձրանա։ Այն մի քանի տարի առաջ ընկավ, երբ Հարսնաքարում սպայի սպանեցին։ Այսօր ամենակարևորը և մեր գլխավոր անելիքներից մեկը այդ ոգին բարձրացնելն է»,-նկատել է պաշտպանության նախկին փոխնախարարը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական վիճակին, գերիների հարցին և թեմային վերաբերող կարևոր այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ