«Իմ Արցախ». WarGonzo-ն և Միշա Գրիգորյանը պատերազմի մոտիվներով տեսահոլովակ են հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

WarGonzo նախագծի հեղինակներ Սեմյոն Պեգովը և Տիմոֆեյ Երմակովն արցախցի փոքրիկ երգիչ Միշա Գրիգորյանի հետ նոր տեսահոլովակ են նկարահանել՝ նվիրվախ հայկական բանակի 29-րդ տարեդարձին:

Տեսահոլովակը հրապարակել է Տելեգրամի WarGonzo ալիքը: Հրապարակմանը կից հեղիանկը գրել է. «Այսօր Արցախում հիշում են Հայրենիքի պաշտպաններին: Մենք էլ հիշեցինք. Այս տեսանյութում ցուցադրված տղաներից շատերը կենդանի չեն: Վերապրածներից շատերն իսկական հերոսներ են: Երկուսի ճակատագրերն էլ չպետք է մոռացվեն»:

«Իմ Արցախ» երգի ձայնագրումն ու գործիքավորումն իրականացվել է W MUSIC INTERNATIONAL ստուդիայում: Տեսահոլովակը Սեմյոն Պեգովի և Տիմոֆեյ Երմակովի կողմից Արցախի մասին պատմող մի քանի ֆիլմերի սաունդթրեքն է: 

--00—ԼՄ