Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Անկարայից Մոսկվա կմեկնի առաջին բեռնատար գնացքը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 29,  24News   

գնացք

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Անկարայից Ռուսաստանի Դաշնություն հունվարի 29-ին կմեկնի արտահանման առաջին բեռնատար գնացքը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի մայրաքաղաքում տեղի կունենա հրաժեշտի պաշտոնական արարողություն:

Գնացքն Անկարայից Մոսկվա կուղևորվի տեղական ժամանակով ժամը 10:00-ին: 15 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը 8 օրվա ընթացքում կանցնի 4,65 հազար կիլոմետր հեռավորություն։

--00—ՄՀ