«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

անտառապահ

2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20․000 դրամով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Նման որոշումը հնարավոր է դարձել՝

Ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ավելացման շնորհիվ,

Ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում գոյացած միջոցների և սեփական եկամուտների ավելացման շնորհիվ.

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նոր ղեկավարության ճիշտ կառավարման և ջանքերի շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպման և վերահսկողություն սահմանելու արդյունքում:

Բազմիցս եմ նշել, որ անտառային ոլորտում նախատեսված շրջադարձային բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը՝ հուսալի անտառպահպանություն և գրագետ անտառկառավարման նոր մոդելի կայացումն ու զարգացումն է»,- գրել է նա:

--00--ԱԹ