Անկարան Ղարաբաղի հարցով ծրագրում է 3+3 ձևաչափով համագործակցություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News

քաղաքական

Անկարան նախատեսում է ընդլայնել համագործակցությունն Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ մինչև «3 + 3» ձևաչափ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Պետք է խթանենք հրադադարի ռեժիմը: Մենք նախատեսում ենք համագործակցել 3 + 3 ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա)», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլոր երկրների շահերից: Դա առավելագույնս ձեռնտու կլինի Հայաստանին և նրա ժողովրդին: Մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

--0--ԿԿ