Արցախի ԱԺ նախագահը ՀՀ-ում է. նա հանդիպել է ԱՀ-ի 4 շրջանների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

նկար

Հունվարի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ և տեղում հանդիպել Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են հետպատերազմյան իրողություններից ծագած առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծմանը միտված հնարավոր ուղիներն ու հետագա անելիքները:

Հանդիպման ավարտին ԱՀ ԱԺ նախագահը «Հադրութի բուժմիավորում» ՓԲԸ բժիշկ-մանկաբույժ, արցախյան առաջին պատերազմի մասնակից, հաշմանդամ Երջանիկ Խորենի Համբարձումյանին և Հադրութի «Համաճարակային և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արևիկ Հրանտի Բալայանին է փոխանցել ԱՀ նախագահի օգոստոսի 29-ի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհված պետական պարգևները:

--00—ԼՄ