Բայդենի վարչակազմում երեք թուրք կանայք պաշտոն են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

թուրք

Թուրքական ծագում ունեցող երեք ամերիկուհիներ կաշխատեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում: Այս մասին հայտնում է Eadaily.com-ը:

Դիդեմ Նիշանջին՝ Բլումբերգի քաղաքական բաժնի նախկին ղեկավարը, դարձել է Ֆինանսների նախարարի աշխատակազմի ղեկավար, Օզգե Գյուզելսուն ու Նազ Դուրաքօղլուն նույնպես կարևոր պաշտոններ են ստացել՝ համապատասխանաբար Պաշտպանության նախարարությունում և Պետդեպում։ Գյուզելսուն նշանակվել է ԱՄՆ ՊՆ իրավախորհրդատու, իսկ Դուրաքօղլուն դարձել է ԱՄՆ՝ թուրքական ծագում ունեցող առաջին քաղաքացին, որ Պետդեպում այսքան բարձր պաշտոնի է նշանակվել:

--00--ԱԹ