Իրանը ցանկանում է մասնակցել Ադրբեջանի բաժանմանը․ Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի այցը երկու կարևոր ուղղություն արձանագրեց Երևանում։ Դրանից մեկն այն էր, որ Իրանի համար կարմիր գիծ է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ոսկանյանի խոսքով՝ սա նշանակում է, որ Բաքվի բռնապետի որեւէ ոտնձգություն Հայաստանի նկատմամբ անընդունելի են համարելու եւ իրենց ուժերի ներածին չափով կգործեն։

Մյուս կարեւոր շեշտադրումը, ըստ իրանագետի, ահաբեկչության դեմ պայքարի հնարավոր ձեւաչափի ստեղծման պատրաստակամությունն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ