Մեկիդ մտքով չանցնի զաբոռ ջարդելով և ավտոմատով հարց լուծել, ժողովուրդն ահաբեկչության չի գնա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News

Չտրվե՛նք նաիրիհունանյանական հույզերին։ Ծայրահեղ ծանր վիճակում ենք, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս երկրի քաղաքական ղեկավարության ոչնչացնելու անհրաժեշտության մասին խոսել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը՝ մեկնաբանելով Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահան Բադասյանի՝ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնելու հայտարարությունը։

Նրա գնահատմամբ՝ կոչը ծայրահեղ վտանգավոր է, և իրավապահ մարմինները լրջագույնս պետք է զբաղվեն դրանով։

Անդրադառնալով արմատական ընդդիմության պնդումներին, թե ժողովրդի մեջ օրեցօր ավելացող ցասումը կարող է վենդետաների հանգեցնել, փաստաբանը նկատել է․

«Ժողովուրդը կարող է մի օր իր ցասմամբ մաքրել բոլոր նրանց, ովքեր այս տարիներին ապականել են երկիրը, բայց նրանք ահաբեկչությամբ, տեռորով չեն անելու դա։

Որևէ մեկի մտքով չանցնի, որ կարելի է ավտոմատով հարց լուծել։ Ժողովուրդը չի կարող զբաղվել ահաբեկչությամբ։  Նրա ցասումը խաղաղ է դրսևորվում։ Դա չի կարող լինել ավտոմատով և ահաբեկչությամբ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ