Ստեղծվել է ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

․

ԱՀ առողջապահության նախարարն ստորագրել է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու մասին թիվ 19 հրամանը։

Խորհրդի կազմում ընդգրկվելու են հասարակական կազմակերպությունների, տարբեր մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ, փորձառու և առաջատար մասնագետներ, որոնց գործունեությունը հետապնդելու է առողջապահության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիները որոնելու և զարգացման ռազմավարական ուղղությունները մշակելու գործում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակ:

Նույն հրամանով նախարարը հաստատել է նաև խորհրդի աշխատակարգը: Խորհուրդը նախագահելու է ԱՀ առողջապահության նախարարը, խորհրդի կազմը չի կարող պակաս լինել 15 անդամից և գերազանցել 50-ը: Խորհրդում անդամակցությունը կրելու է հասարակական, իսկ գործունեությունը՝ խորհրդատվական բնույթ:

Առաջիկա օրերին նախարարությունը հայտարարություն կտարածի խորհրդի կազմում ընդգրկվելու հավակնորդների դիմումների ընդունելության կարգի ու ժամկետի վերաբերյալ:

--00--ԱՀ