Դուք ո՛չ հպարտ եք, ո՛չ դուխով․․․ թիմային թասիբի մասին կլռեմ․ Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Խորհրդարանի խոսնա՛կ, փոխխոսնակնե՛ր, հանձնաժողովների նախագահնե՛ր, տաղանդավոր և անտաղանդ պատգամավորնե՛ր․․․ Երբ քաղաքակիրթ քննադատություն եք լսում, իրար հերթ չտալով հարցարզույցներ եք տալիս, ստատուսներ ու քոմենթներ գրում-ջնջում։ Երկուսուկես տարի կշտացանք ձեր ամբարտավան կեցվածքից։

․․․Չե՞ք դիտել երկրորդ նախագահի հարցազրույցը, ձեր առաջնորդի բանակցային լեզուն կոշիկի խոզանակի նմանեցրեց։ Պետականության ձեր ընկալումները գնչուների թափառախմբին հավասարեցրեց։

Երկու օր անցել է, ասելիք չունե՞ք։ Բա հակադարձե՛ք․․․ ասեք «մեր վարչապետը լիզող տղա չի․․․»։
Դուք ո՛չ հպարտ եք, ո՛չ դուխով․․․ թիմային թասիբի մասին կլռեմ։

Բայց դա էլ հեչ․․․ դուք սենց պետություն եք ներկայացնում․․․»։

--00--ԱՀ