5 հայ գերիներին փոխանակել են Անար Գիասի Մամեդովի հետ, որը պատիժը կրում էր Վարդաշեն ՔԿ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

հասարակական

Արդեն տեղեկացրել էինք, որ 5 հայ գերիներին փոխանակել են Անար Գիասի Մամեդովի հետ, ով իր պատիժը կրում էր 2020 թ.-ի մարտի 14-ից Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում 329-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական սահմանի ապօրինի հատում հոդվածով: Այս մասին գրում է Դեժավյու տելեգրամ ալիքը։

Datalex.am կայքում պարզ երևում է, որ Մամեդովի հարցով վերաքննիչ վճիռը մտել է օրինական ուժի մեջ ու ֆիքսված է` կալանքը մնում է անփոփոխ: 

Հետաքրքիր է, թե ինչի հիման վրա, ինչ իրավական ակտով են ազատ արձակել Անար Մամեդովին և հատկապես՝ ինչու՞ են գաղտնի պահում նրան արտահանձնելու փաստը, նշում է աղբյուրը:

--0--ԿԿ