«Ազա՛տ արձակեք հայ գերիներին».լեհ քաղաքական գործիչը միջազգային արշավ է սկսել Ադրբեջանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

նկար

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի համար միջազգային արշավի մեկնարկի մասին:

Այդ մասին թվիթում նա հրապարակել է պաստառ, որի վրա գրված է. «Աշխարհը պետք է միջոցներ ձեռնարկի ազատ արձակելու համար Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին: Ազատ արձակեք հայ գերիներին»:

նկար

Ավելի վաղ Բուչեկը նախաձեռնել էր Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների վկայությունները պարունակող բրոշյուրի հրատարակում: Բրոշյուրն ուղարկվելու է տարատեսակ միջազգային կազմակերպություններին ու քաղաքական գործիչների:

--00—ԼՄ