Փետրվարի 1-ից բացվում է ՌԴ-ի հետ օդային սահմանը. ի՞նչ ընթացակարգ է գործելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Մոտ մեկ տարվա դադարից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Ռուսաստան մեկնելու հնարավորություն են ստանում. Ռուսաստանի հետ օդային սահմանը բաց կլինի փետրվարի 1-ից:

Ոչ միայն Հայաստանի, այլև Բելառուսի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնություն կարող են մեկնել առայժմ մեկամսյա ժամկետում՝ մինչև մարտի մեկը: Նախքան ճամպրուկը հավաքելն ու ավիատոմս գնելը թռիչքից առնվազն 72 ժամ առաջ պարտադիր է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալ, իսկ մինչև ինքնաթիռ բարձրանալն ու կորոնավիրուսի թեստ հանձնելը անհրաժեշտ է նաև բջջային հեռախոսներում ներբեռնել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը: Սամրթֆոնների համար նախատեսված հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են նախատեսված կարգի համաձայն:

Գաղափարի հեղինակը Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին է:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ