Սևանի ու Շիրակի միջև նախատեսված ընկերական հանդիպումը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 30,  24News   

գնդակ

«Սևանի» ու «Շիրակի» միջև այսօր Ձորաղբյուրի մարզաբազայում նախատեսված հանդիպումը չի կայացել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Ձորաղբյուրի մարզաբազայի արհեստական ծածկով խաղադաշտը ամբողջությամբ ծածկվել է մերկասառույցով անցած գիշեր տեղացած ձնից հետո, հայտնում է «Սևանի» ֆեյսբուքյան էջը։

Խաղը կայանալու է հունվարի 31-ին։

 --00—ՄՀ