Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է․ ԱԻՆ-ը հորդորում է խուսափել այդ ուղղությամբ երթևեկելուց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 30,  24News   

․

Այսօր կեսօրից Սյունիքի տարածաշրջանում սկսված ուժեղ ձնաբուքը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով շարունակվելու է մինչև հունվարի 31-ի երեկո։

Բքի հետևանքով Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը փակ է լինելու։

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը զինվորական համապատասխան ստորաբաժանման, մարզպետարանի, ճանապարհային ոստիկանության և ՏԻՄ կառույցների հետ աշխատանքներ են տանում արգելափակումից տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին համապատասխան օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

«Այս պահին արգելափակումից դուրս է բերվել 243 տրանսպորտային միջոց և 82 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն։

Հորդորում ենք խուսափել երթևեկել նշված ճանապարհահատվածով և չստեղծել լրացուցիչ դժվարություններ»,– ասվում է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։

--00--ԱՀ