Այս «մոնիթորինգի» սպառնալիքները դեռևս ամբողջությամբ ընկալված չեն. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

հասարակական

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ևս մեկ վտանգավոր գործոն։

Անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների միջոցով թուրքական կողմը ոչ միայն տեսադիտարկումների հնարավորություն է ստանալու, այլ ռադիոհետախուզության։

Կարծում եմ՝ այս «մոնիթորինգի» սպառնալիքները դեռևս ամբողջությամբ ընկալված չեն։

Ի դեպ, առհասարակ էական նշանակություն չունի, թե որտեղ է տեղակայված մոնիթորինգային կենտրոնը՝ Ակնայի շրջանում (նախկին Աղդամ), թե Բաքվում, որովհետե տեղակայման վայրի ընտրությունը որևէ ձեւով չի մեծացնում կամ նվազեցնում դրա վտանգավորությունը։

Կենտրոնի գործունեության արդյունքում առաջացող սպառնալիքները դրա ֆունկցիոնալ հնարավորությունների և հեռուն գնացող նպատակների մեջ է»։

--0--ԿԿ