Քանի որ պարտված ենք, հայտնվել ենք որևէ քայլի անընդունակ խեղճի կարգավիճակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

հասարակական

44-օրյա պատերազմի դադարեցման շուրջ ստորագրված խայտառակ հայտարարությունից անցել է ավելի քան երկուուկես ամիս, սակայն ունենալով Արցախյան առաջին պատերազմի համեմատ ավելի շատ ռազմագերիներ, տակավին, կարծես թե, չունենք նման պետական կառույց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Արցախյան առաջին և երրորդ պատերազմների արդյունքում ունեցած ռազմագերիների շուրջ հայկական և ադրբեջանական իշխանությունների կողմից դրսևորված և դրսևորվող մոտեցումների տարբերությունը կայանում է նրանում, որ առաջին դեպքում՝ լինելով հաղթող, թելադրողը մենք էինք, իսկ երկրորդ դեպքում, քանի որ պարտված ենք, հայտնվել ենք որևէ քայլի անընդունակ խեղճի կարգավիճակում... Իհարկե, գերադասելի է լինել ոչ առաջինի և ոչ էլ երկրորդի կարգավիճակում, այլ բոլոր նրանց (այդ թվում նաև հակառակորդ կողմի) տրամադրությունների կրողը, ովքեր հակառակ ճամբարում ունենալով գերավարված և տունդարձի սպասող հարազատներ, աշխատում են անել այն, ինչը հնարավոր կդարձներ վերջիններիս վերադարձը հայրենի օջախներ...

Հ.գ.- Դեռևս 1991-1994թ.թ. Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ունեցած ռազմագերիներին վերադարձնելու համար, մարտական գործողություններին զուգահեռ կողմերը ստեղծել էին «Ռազմագերիների հարցերով զբաղվող պետական կոմիտե», որի կատարած աշխատանքի արդյունքում, մենք ունեցանք այն, ինչն, ավաղ, չունենք այսօր: 44-օրյա պատերազմի դադարեցման շուրջ ստորագրված խայտառակ հայտարարությունից անցել է ավելի քան երկուուկես ամիս, սակայն ունենալով Արցախյան առաջին պատերազմի համեմատ ավելի շատ ռազմագերիներ, տակավին, կարծես թե, չունենք նման պետական կառույց: Հետաքրքիր է, ինչո՞ւ...»:

--0--ԿԿ