Վրաստանում սահմանափակումների մի մասն այսօրվանից վերացվում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Կարանտին

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդի որոշմամբ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից, երկրում մի շարք սահմանափակումներ են վերացվում: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Մասնավորապես՝

Փետրվարի 1-ից

1. Բաթումի, Զուգդիդի, Փոթի և Թելավի քաղաքներում կվերականգնվի.

  • համայնքային տրանսպորտի,
  • դպրոցների,
  • խանութների և առևտրի կենտրոնների աշխատանքը (բացի շաբաթ-կիրակի օրերից):

2. Թբիլիսի, Քութաիսի և Ռուսթավի քաղաքներում.

  • փետրվարի 1-ից աշխատանքը կվերսկսեն խանութներն ու առևտրի կենտրոնները (բացի շաբաթ-կիրակի օրերից),
  • դպրոցների և համայնքային տրանսպորտի աշխատանքը նախատեսվում է վերականգնել մարտի 1-ից

3. Բոլոր քաղաքներում բաց և փակ շուկաները կբացվեն փետրվարի 15-ից:

4. Աջարիայում վարակման ցուցանիշի 4 տոկոսից ծացր լինելու պատճառով կթույլատրվի փետրվարի 1-ից սննդի կետերում բաց տարածքներում հյուրեր ընդունել: Հարսանիքների և տարբեր հանրային միջոցառումների արգելքը մնում է ուժի մեջ (բացի շաբաթ-կիրակի օրերից):

5. Մնացած շրջաններում ռեստորաններն ու սննդի կետերը, նաև հյուրանոցները աշխատանքը կշարունակեն առկա ռեժիմով՝ առաքման ծառայությամբ:

6. Մանկապարտեզների աշխատանքի վերականգնումը, ինչպես նաև ուսումնարաններ և ԲՈՒՀ-եր ուսանողների լսարան վերադառնալը նախատեսվում է մարտի 1-ից:

Ինչպես նաև

  • մինչև մարտի 1-ը ուժի մեջ է մնում տեղաշարժի արգելքը ժամը 21:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում,
  • ուժի մեջ կմնա դահուկային հանգստավայրերի սահմանափակումը,
  • այս փուլում չի գործի նաև միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը,
  • երկու շաբաթը մեկ տեղի կունենա ուսուցիչների համակարգված թեստավորում:

--00--ԱԹ