Թուրքական արտադրության զրահամեքենաները սկսել են արտահանվել այլ երկրներ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24News   

զրահամեքենա

Վերջին տարիներին թուրքական ընկերությունների կողմից նախագծված ու սերիական արտադրության մեջ դրված մի քանի տեսակի զրահամեքենաները սկսել են հետաքրքրություն առաջացնել նաև արտաքին շուկաներում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Դրա ամենաթարմ օրինակը օրեր առաջ Քենիայի ԶՈւ-ի արած հայտարարությունն էր, որի համաձայն, քենիական կողմը պատրաստվում է գնել թուրքական «Katmerciler» ռազմաարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող «Hızır» (Հըզըր) տեսակի 118 զրահապատ մեքենաներ։ Կնքվելիք գործարքի գինը կազմում է մոտ 70 մլն դոլար: 

Այս զրահամեքենաների առաջին վաճառքը Թուրքիաից դուրս տեղի է ունեցել նախորդ տարի ու կազմել է 20.1 մլն դոլար: Դրանք գնած երկրի անունը դեռևս չի հրապարակվել:  

Հաղորդվում է, որ «Hızır»-ի «Ateş» անունով տարբերակը, որը նախատեսված է սահմանապահ ծառայության համար ու կարող է կրակ արձակել թիրախների վրա, նույնպես մոտ ապագայում կմտնի մի «բարեկամ երկրի» սպառազինության մեջ: Նույնը նշվում է նաև թուրքական արտադրության «Khan» տեսակի հետաևակի փոխադրման համար նախատեսված զրահամեքենայի մասին:

 --00—ՄՀ