Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Գարիկ Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գարիկ Սարգսյանին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

--00--ԱԹ