Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24News   

Լավրով

 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության՝ Լավրովն ու Լինդեն կքննարկեն հարցերի լայն շրջանակ ԵԱՀԿ օրակարգից, ինչպես նաև Բալթիկ ծովի և Եվրոպայի հյուսիսում անվտանգության հետ կապված իրավիճակը, համագործակցությունն Արկտիկայում, ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր։

Նախատեսվում է դիտարկել հարցերը, որոնք առնչվում են Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ աջակցությանը։

--00—ՄՀ