Գեներալների ակտիվությամբ քաղաքական դաշտում բեկում կմտնի, բանակը պետք է խոսի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Հիշո՞ւմ եք` ինչ եղավ, երբ եռակողմ հայտարարությունից հետո ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ուղերձով հանդես եկավ և տեղեկացրեց, որ 4-րդ օրն ինքը վարչապետին զեկուցել է իրավիճակը՝ նշելով, որ պետք է պատերազմը կանգնեցնել։ Այդ ուղերձը միանգամից շատ քաղաքական հարցերի պատասխանեց, բավականին մեծ հիմնավորումներ տվեց նաև քաղաքական դաշտի մասնակիցներին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Մենք տեսել ենք՝ ինչ կարևոր է հատկապես պատերազմական իրավիճակում ԶՈՒ ԳՇ պետի խոսքը, իսկ այսօր չկան հայտարարություններ։ Ես ենթադրում եմ, որ կարող է լինել որոշակի պարտադրանք։ Կա նաև այն հանգամանքը, որ զինվորականի խոսքն ուղիղ հարված է լինելու քաղաքական իշխանությանը։ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը գիտակցում է սա և միգուցե ցանկություն չունի լարվածություն ստեղծել քաղաքական իշխանության հետ։ Կարծում եմ՝ նաև այդ հանգամանքով է պայմանավորված ԳՇ պետի՝ հրապարակային դաշտ չմտնելը։ Բայց, ուշ թե շուտ բանակը պետք է խոսի»,- նշել է Աբրահամյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև այս օրերին Կարսում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին և դրանից բխող սպառնալիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս