Հայաստանում ձերբակալված երկու ադրբեջանցի զինվորականները ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

․

Ռուս խաղաղապահներն օգնել են ազատել Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում 2021 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված երկու ադրբեջանցի զինվորների: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Աղբյուրի հաղորդմամբ, ադրբեջանական կողմի խնդրանքով, ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը իրականացրել է ադրբեջանցի 16 հիվանդ զինծառայողների տարհանումը Վանքից Մաղավուզ։ Այնտեղից էլ նրանք հանձնվել են ադրբեջանցի բժիշկներին:

--00--ԱՀ