Միայն մեր վարկանիշը ստուգելու համար պետք չէ գնալ արտահերթ ընտրությունների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին դրական է վերաբերվում, թեև չի մանրամասնում՝ ինքը կո՞ղմ է դրանց անցկացմանը, թե՝ ոչ։

24News-ի հետ զրույցում վերահաստատում է իր գործընկերների տեսակետը, որ իրենց թիմի վարկանիշը ստուգելու համար ընտրությունները պարտադիր չեն: Նա ուրախ է, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև ՀՀ երկրորդ նախագահը․ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունից հետո առավել հստակ կլինի՝ ստվերային դաշտում ինչ ուժեր կային, որոնք սպասարկում էին նրա քաղաքական օրակարգը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ