Գյումրիում մառախուղ է, Կոտայքի և Սյունիքի մարզերի ճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

բուք ճանապարհ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։

--00—ԼՄ