Փետրվարի 1-ին Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

աճյուն աիպծ

Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը:

Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: 

Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ: 

--00—ԼՄ