ՊՆ-ն հերքում է Ղազախի շրջանի ուղղությամբ հայկական կողմից կրակոցներ արձակելու լուրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

հհ սահման

Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածած այն տեղեկությունը, թե իբր հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ:

«Չկա նման բան, դա բացարձակ սուտ է»,- «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

--00—ԼՄ