Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News   

բուք ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Փետրվարի 2-ին և 3-ին՝ ժամը 14։00-ից 18:00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։

Երթևեկության համար շրջանցիկ ճանապարհ չի սահմանվում։

--00--ԱԹ