Ավտովթար Աբովյան քաղաքում. բախվել են ВАЗ 21010-ն ու Nissan-ը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News

վթար

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության-Օգոստոսի 23 և Պարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan March մակնիշի 35 RT 559 համարանիշի և ВАЗ 21010 մակնիշի 71 DA 011 .համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Nissan March-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ հետիոտնի համար նախատեսված վայրում՝ նստարանի դիմաց:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ հետաքննիչները, ոստիկանության Կոտայքի բաժնի ՊՊԾ ծառայողները Nissan March-ի մեջ հայտնաբերեցին մարտական ատրճանակ և ոստիկանական մահակ (դուբինկա):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

--00--ԱԹ