Լենա Նազարյանի ամուսինը լուրջ տարաձայնություն է ունեցել Փաշինյանի հետ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24News

Նարեկ Բաբայան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է պաշտոնից ազատվել Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը: Ըստ մեր տեղեկությունների՝ Նարեկ Բաբայանը հեռանալուց առաջ լուրջ տարաձայնություն է ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Բանն այն է, որ վերջերս, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նիստ է տեղի ունեցել, եւ մի նախագծի փոփոխության հետ կապված հարց է քննարկվել, Նարեկ Բաբայանը հայտարա­րել է, թե այդպիսի փոփոխություն անելը կարող է իշխանությունների վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունենալ:

Նրա այդ նախադասությու­նից հետո Նիկոլ Փաշինյանը կոպիտ է արտահայտվել՝ ասելով, թե Բաբայանն արդեն երկուսուկես տարի է (նշանակվել է 2018 թ. հունիսի 11-ին- խմբ.)՝ զբաղեցնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, սակայն որեւէ դրական փոփոխություն չի կատարել, եւ անգամ տեսակետ արտահայտել, թե հենց այդպիսի երեւույթներն են բացասաբար ազ­դում իշխանության վարկանիշի վրա:

Եվ ահա, մեր տեղեկություններով՝ այս միջադեպից հետո խորացել են հակասությունները, Նարեկ Բաբայանի հետ կապված դժգոհություններ են եղել, եւ այդ պատճառով էլ փորձել են գտնել մեկին, որը կարող է փոխարինել նրան: Եվ ահա, գտել են եւ նշանակել Արա­րատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին, որն աշխատանք չուներ: Նարեկ Բաբայանը, թերեւս, հազիվ թե երկար անգործ մնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ