Ընդդիմության լիդերները որոշել են պահպանել «Հայրենիքի փրկության շարժման» ֆորմատը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

նկար

Երեկ՝ ուշ երեկոյան, կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» անդամ հիմնական կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ից Իշխան Սաղաթելյանը և վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Ինչպես հայտնում են 24News-ի աղբյուրները, ընդդիմության առաջնորդները ևս մեկ անգամ վերահաստատել են, որ բացառում են որևիցե համագործակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև պահպանելու են «Հայրենիքի փրկության շարժում» ֆորմատը։

Ըստ մեծ հասած տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը պնդել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին պետք չէ մասնակցել որևիցե պարագայում, եթե այն առաջնորդելու է Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ առաջարկել է այս հարցը բաց թողնել և կողմնորոշվել ըստ իրավիճակի։ 

Առաջիկայում շարժման առաջնորդները որոշել են ակտիվացնել փողոցային պայքարը։

--00—ԼՄ