Ադրբեջանցիներն այսօր թույլ չեն տվել որոնողական աշխատանք կատարել. երեկ հայտնաբերվել է 1 դի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

աճյունաիպ

Արցախում  որոնողական աշխատանքների ընթացքում երեկ հայտնաբերվել է 1 դի։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն իրականացվել են Հադրութում։

«Հայտնաբերվածների ինքնությունը դեռ պարզ չէ, սական դին Հադրութ քաղաքին շատ մոտ է գսնվել»,-ասաց Թադևոսյանը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ այսօր որոնողական աշխատանքներ էին նախատեսված Ջաբրայիլի և Ֆիզուլու ուղղություններում, սակայն դրանք չեղարկվել են։

Հարցին, թե ո՞րն է պատճառը, նա պատասխանեց. «Պատրաստվել էինք որ գնանք, բայց ադրբեջանցիներն ասել են՝ այսօր չեն թողնում մտնենք իրենց տարածք։ Երևի ինչ-որ աշխատանք են կատարում, մեզ հստակ պատճառ իրենք չեն ներկայացնում»։

--00—ԼՄ