Փետրվարի 4-ին, 6-8-ը տեղումներ չեն լինի, իսկ 5-ին շրջանների զգալի մասում ձյուն և անձրև կգա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

1
Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ը՝ գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

նկար
Երևան քաղաքում՝

Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև։

նկար
Երևան քաղաքի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`    11.50C (1970 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`       -26.20C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`   -3.10

--00—ԼՄ