Թբիլիսիում զինված անձինք փորձել են կողոպտել սուպերմարկետը

 

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24News  

զինված անձ

Թբիլիսիում, Չիտաիայի փողոցում զինված անձինք փորձել են կողոպտել սուպերմարկետը: Գոյություն ունեցող տեղեկությամբ, երկու զինված անձ ներխուժել է սուպերմարկետ, սակայն իսկույն դեպքի վայր են ժամանել իրավապահները և ձերբակալել հարձակվողներին: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:

«Պարեկային ոստիկանության դեպարտամենտում ստացվել է կանչ, որ Չիտաիայի փողոցում, «Սպար» սուպերմարկետում գտնվում էր երկու անձ: Նրանք զինված էին: Հաղորդագրությունն ստանալուն պես պարեկային անձնակազմն անմիջապես ժամանել է դեպքի վայր: Հետաքննությունն սկսվել է երկու՝ կողոպուտի և ապօրինի զենք գնելու, պահելու, կրելու հոդվածներով: Տեղում շարունակվում են քննչական գործողությունները»,- հայտարարել է Թբիլիսիի պարեկային ոստիկանության ղեկավար Լաշա Ջոխաձեն:

--00--ԱԹ