Թուրքիան ԼՂ-ում հայերի դեմ կռվելու համար խոստացած գումարը չի վճարել. ահաբեկիչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

ահաբեկիչ

Իրանցի լրագրողը հարցազրույց է անցկացրել ԼՂ-ում պատերազմին մասնակցած սիրիացի ահաբեկչի հետ: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Պրոթուրքական ահաբեկչական կազմակերպության անդամը պատմել է, որ Թուրքիան իրենց խոստացել է 2500 դոլար` հայերի դեմ պատերազմին մասնակցության համար, սակայն խոստումը չի կատարել:

Սիրիացի ահաբեկիչը նաև պատմել է, որ երբ իրենք մոտենում էին իրանական սահմանին, իրանական զինված ուժերն իրենց ուղղությամբ հարվածներ էին հասցնում: Զինյալը նաև թվարկել է, թե ԼՂ պատերազմին ադրբեջանական կողմից ինչ խմբավորումներ են մասնակցել: Դրանք են` ալ-Համզա, Սուլեյման Շահ, Սուլթան Մուրադ խմբավորումները:

«Կա թուրք եղբայրների հետ աշխատանքի մեխանիզմ, և այն հետևյալն է. նա, ով սիրիական տարածքներից դուրս պայքարում է թուրքական բանակի հետ համատեղ՝ միայն ֆինանսական փոխհատուցում է ստանում, իսկ նա, ով մահանում է վերջիններիս հետ համատեղ սիրիական հողում մղվող պայքարում, իբրև փոխհատուցում իր ընտանիքին ապահովում է թուրքական քաղաքացիությամբ,նույնը վերաբերում է նաև Աֆրինում 2018 թ. գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց»,- պատմել է նա:

--00--ԱԹ