Արա Ֆիդանյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության համակարգում ընթացող բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության պատվիրակությանը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը հույս հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը երկու կողմերի միջև ավելի կխորանա՝ ընդգրկելով ոստիկանության գործունեության նոր բնագավառներ:

Ոստիկանության պետի տեղակալը հատկապես կարևորեց դեսպանության աջակցությունը՝ ոստիկանության ծառայողների համար անգլերեն լեզվի վերապատրաստման դասընթացների կազմակերպերպման գործում:

Արա Ֆիդանյանը ներկայացրեց նաև համակարգում ընթացող ծավալուն բարեփոխումները, որոնք ուղղված են Հայաստանի ոստիկանության արդիականացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:

Տիկին Հելեն Ֆեյզին իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատեց համավարակի տարածումը կանխելու դեմ ոստիկանության միջոցառումները, ինչպես և համագործակցությունն ավելի զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

--00--ԱԹ