Ժոզեպ Բորելը Լեռնային Ղարաբաղի հարցում կարևորել է ՌԴ-ԵՄ երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

բորել

Ռուսաստանը Եվրամիության առանցքային գործընկերն է, որի հետ անհրաժեշտ է երկխոսել, եթե Եվրամիությունն իրոք ցանկանում է համաշխարհային խաղացող դառնալ: Ինչպես հայտնում է 1lurer.am-ը, նման տեսակետ է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Մոսկվա նախատեսված այցից առաջ: 

«Ռուսաստանը կարևորագույն գործընկեր է և հարևան, որի հետ պետք է շարունակենք անհրաժեշտ երկխոսությունը, եթե իրոք ցանկանում ենք դառնալ համաշխարհային խաղացող»,- իր բլոգում գրել է Ժոզեպ Բորելը:

Նա ավելացրել է, որ ՌԴ-ի հետ գործակցությունն անհրաժեշտ է ազդեցության հնարավորություն ունենալու Եվրամիության անվտանգության համար այնպիսի կարևոր շրջանների իրավիճակների վրա, ինչպիսիք են՝ Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը, Բելառուսը և Ուկրաինան:

--00--ԱԹ