Նախկինների ժամանակ զինվորը չէր զգում, որ պետությունն իր կողքին է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանն ասում է, որ իշխանությունը վերջին 2.5 տարում բանակում այնպիսի ռեֆորմներ է արել, ինչի արդյունքում Զինված Ուժերի վիճակը շատ ավելի է լավացել: 24News-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ նախկինների ժամանակ զինվորը չէր զգում, որ պետությունն իր կողքին է:

«Նախկինները զինվորներին դրդում էին, որ ամեն ինչ անեն մոտիկ տեղ ծառայելու կամ չծառայելու համար, իսկ մենք բացառեցինք դա: Վերջին 2.5 տարում, միանշանակ, պատրաստվում էինք պատերազմի, ուղղակի ժամանակն էր քիչ: Եթե ժամանակը շատ լիներ, ապա այնպես կպատրաստվեինք, որ Ադրբեջանը ռիսկ չաներ հարձակվել»,- մանրամասնում է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ