Ադրբեջանը նոր այլ պայմանագրեր կկորզի թույլ դիրքեր ունեցող ՀՀ կառավարությունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Ադրբեջանը թույլ դիրքեր ունեցող մեր կառավարությունից կորզելու է այլ բաներ՝ նոր պայմանագրեր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Այդ պայմանագրերը, ըստ Ալավերդյանի, վերաբերելու են Թուրքիայի հետ սահմանի ճանաչմանը և Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության մասին պակտին, որով ամբողջովին միջազգային պայմանագրով վերջ կդրվի ՀՀ-Արցախ կապին։

Խոսելով գերիների վերադարձման գործընթացի մասին՝ մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատել է, որ Ադրբեջանը մինչև վերջին հայ ռազմագերուն բաց չի թողնի, իսկ ՀՀ իշխանությունները, ըստ նրա, չեն կատարել անհրաժեշտ քայլեր այս գործընթացն առաջ տանելու համար։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ