ՀՀ-ից Արցախ ժամկետայիններ չեն գնալու․ որքա՞ն կլինի զորքը, ո՞վ է ֆինանսավորելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Արցախում պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը ցույց է տալիս, որ խնդիրներ կան, առաջին հերթին՝ ժամկետային զինծառայողներով համալրելու առումով։ Այս կարծիքին է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Նրա կարծիքով՝ սակայն հստակեցված չեն մի շարք հարցեր․ որքա՞ն են լինելու այդ Զինված ուժերը, ո՞վ է ֆինանսավորելու այդ պայմանագրային բանակը և, ի վերջո, սպառազինության մատակարարումը ո՞վ և ինչպե՞ս է կատարելու։

«Կարծում եմ, որ ՀՀ-ից պարտադիր ժամկետայիններ չեն գնալու, բայց հարց է ծագում՝ իսկ Արցախում պարտադիր զորակոչ լինելո՞ւ է, թե՝ ոչ։ Արդյո՞ք Արցախում ցանկանում են իրենց անվտանգությունն ինքնուրույն պաշտպանել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այս հարցերը դեռևս անպատասխան են։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ