Հայաստանի ՊՆ-ն հերքել է հայկական գյուղում ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

․

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հերքել է Facebook-ի հայկական հատվածում տարածված տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականներ են նկատվել հայկական Ներքին Խնձորեսկ գյուղում:

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԳՇ տեղեկատվության վարչության պետ Սամվել Ասատրյանը հայտնեց, որ նման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ Facebook-ի հայկական հատվածում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական զորքերը մտել են Ներքին Խնձորեսկ գյուղ եւ պահանջում են ազատել այն:

--00--ԱՀ